Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 
  • Թատրոն եք սարքել,  որ ի՞նչ անեք

    Թատրոն եք սարքել, որ ի՞նչ անեք

    25.06.2013| 02:00
    Այնպիսի տպավորություն է, որ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԱՄՆ-ը փորձում է «ուղեղների լվացքի» հերթական արարը խաղարկել` նոր թարմ անուն ներդնելով, այս անգամ` ոչ թե «Ջուլիան Ասանժ» վերնագրով, այլ «Էդուարդ Սնոուդեն»: Ծիծաղելի է, սակայն ողջ աշխարհը` ЦРУ-ն, ФСБ-ն, МИ-6-ը, «Մոսադը» ոտքի վրա են նախորդ գիշերվանից: Դե գոնե տպավորությունն այդպիսին է: ՈՒժեղ միստիկ պատմություն է. Սնոուդենը (ոնց որ ասես` Սթոունհենջը), ինքը` մի մեքենայով, յուր իրերը` «մյուս» մեքենայով, «գնում» է թռչի Ռուսաստան: Չինաստանից: Հետո Վենեսուելա: Հետո` Էկվադոր: Մի ողջ գիշեր նա գտնվել է Ռուսաստանի օդանավակայանի չեզոք գոտում:
  • Ապրել մինչև աշուն

    Ապրել մինչև աշուն

    25.06.2013| 01:49
    Հայաստանում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Ոչ ստանդարտ: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե քաղաքական դաշտը մեռել է, բայց չեն ասում, որ չտխրենք: Չնայած կարելի է կարծել` ամառ է, կուսակցությունները հանգստանում են: Բայց դե` ճիշտ եզրույթը կլիներ` հոգեհանգստանում են, որովհետև ընտրություններն ու դրանց արդյունքները կարծես սրբեցին տարան այն, ինչ մեզանում ավանդորեն համարվում են կուսակցություններ, քաղաքական զարգացումներ:
  • Վարդան Մինասիչը հայտնվել  է անհարմար իրավիճակում

    Վարդան Մինասիչը հայտնվել է անհարմար իրավիճակում

    25.06.2013| 00:57
    «Սիվիլիթաս» հիմնադրամի և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու քրեական գործի պատմությունը ցույց են տալիս, որ Հայաստանում փողերի լվացումն ու արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ քաղաքական գործընթաց ծավալելը հնարավոր են միայն առաջին հայացքից:
  • Աշխարհաքաղաքական մոտեցումներն իրենց  տեղը զիջում  են աշխարհատնտեսականին

    Աշխարհաքաղաքական մոտեցումներն իրենց տեղը զիջում են աշխարհատնտեսականին

    25.06.2013| 00:53
    Մերձավոր Արևելքում Ռուսաստանի կարևոր խնդիրը իր ազգային շահերի ու նպատակների ձևավորումն է։ Այդ նպատակները զգալիորեն տարբերվում են տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ներկայության մոդելից և ոչ միայն ռազմաքաղաքական հնարավորությունների, այլև գաղափարախոսական պատճառով։ Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն առաջնային կարգով կպաշտպանի տարածաշրջանի մարքսիստական խմբերի շահերը։
  • Շախմատի խաղ եռաչափ տախտակի վրա

    Շախմատի խաղ եռաչափ տախտակի վրա

    21.06.2013| 01:39
    Սկսեմ այբուբենից: Չար ու բարի քննիչների պատմությունը հիշեք. մեկը ձեզնից դաժանորեն պահանջում է խոստովանություն, առանց այլևայլության հարվածում է ու հայհոյում, մյուսը ժպտուն ու սիրալիր հետաքրքրվում է ձեր տրամադրությամբ, եղանակից է խոսում, երաժշտությունից, ձեր սիրած ուտելիքից, հետո աննկատ անցնում է բուն նյութին ու ձեզ համոզում, թե ինչ սքանչելի հեռանկար կունենաք, եթե խոստովանեք: Երկուսն էլ ստում են, բայց ո՞ւմ կհավատաք, ո՞ւմ կվստահեք: Հարվածը, եթե ճիշտ են ֆիզիկայի օրենքները, համարժեք հակահարված է առաջացնում: Հորդորելը, խնդրելը, համոզելը ներգործում են ոչ միայն բանականության, այլև զգացումների վրա: Ի վերջո, ո՞վ մտրակը կնախընտրի քաղցրաբլիթից:
  • «Պետական բյուջեի  միջոցները երբևիցե մսխած  պաշտոնական անձինք  պետք է կրեն խիստ պատիժ»

    «Պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած  պաշտոնական անձինք  պետք է կրեն խիստ պատիժ»

    21.06.2013| 01:37
    ԱԺ-ում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի զեկույցն ու գնահատականներն իսկական քաղաքական երկրաշարժ առաջացրին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Զաքարյանի գնահատականների վրա, հայտարարեց, թե պետական բյուջեն թալանվում է, և պաշտոնյաները պետք է պատասխան տան: Իհարկե, մամուլն ու սոցիալական ցանցերի օգտատերերն անմիջապես արձագանքեցին այս հայտարարություններին, թե, իբր, բոլոր պաշտոնյաներն ու նրանց շրջապատը ևս սրբեր չեն և տարիներ շարունակ մասնակցել են պետական բյուջեի մսխմանը:
  • «Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ,  որքան ներկայացնում են»

    «Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են»

    21.06.2013| 00:55
    Ռուսական լրատվամիջոցները վերջերս հաճախ են պնդում, թե նախկին խորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն հաջողությամբ զարգանում են, այլև մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։
  • Թեհրանին առաջարկում են հուսալի դաշտ ստեղծել  Վաշինգտոնի հետ հավանական շփումների համար

    Թեհրանին առաջարկում են հուսալի դաշտ ստեղծել Վաշինգտոնի հետ հավանական շփումների համար

    21.06.2013| 00:39
    Իրանի արտաքին քաղաքականությունն իրենից ներկայացնում է մի բազմավեկտոր գործընթաց, որը նպատակամիտված է խիստ հավակնոտ խնդիրների լուծմանը, խնդիրներ, որոնք Իրանին տարածաշրջանային մեծատերության դեր են վերապահում։ Այդ խնդիրները միշտ չէ, որ իրացվում են, և, ըստ էության, չեն էլ կարող իրացվել` կապված քաղաքական, ներդրումային և տնտեսատեխնոլոգիական ռեսուրսների լիարժեք օգտագործման անհնարինության հետ։
  • Փլատակներից վերածնված դիվանագիտությունը. Գերմանիա

    Փլատակներից վերածնված դիվանագիտությունը. Գերմանիա

    19.06.2013| 11:58
    Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:
  • Պետական մտածողության ի հայտ գալու պատմական պայմանները

    Պետական մտածողության ի հայտ գալու պատմական պայմանները

    18.06.2013| 01:07
    Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվեց արտահերթի խոստումով: Տարօրինակ է, չէ՞, որ օրենսդիրներն ու գործադիրները երբեք չեն կարողանում տեղավորվել իրենց իսկ սահմանած նորմերի մեջ` մշտապես հերթական նստաշրջանի ավարտից հետո հրավիրվում են արտահերթ նստաշրջաններ ու նիստեր: Գուցե պետք է փոխե՞լ յուրաքանչյուր նստաշրջանում քառօրյաների թիվը, եթե աշխատանքը կա ու պետք է անել: Պետք է ընդամենը հաշվարկել: Ճիշտ հաշվարկել: Թե՞ կառավարություն-խորհրդարան օրինագծային ատկատը չի հաշվարկվում` կյանքի թելադրանքով: